
Ավտովթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ 3 մարդ մահացել է
Մարտի 19-ին՝ ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված տուժածներ: Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են Lada և Lexus մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:
Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը:
Մեկնաբանել