
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Մարտի 18-ին Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաույի՝ Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպումից հետո երկու նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024-2025 թվականների գործողությունների» ծրագիրը:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել