HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին

Ավստրիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։ Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի ընթացքին և կրթական նոր մոդելի ներդրմանը։

«ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Կառավարության ջանքերը։
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացված քայլերին և նախանշել համագործակցության նոր ուղղություններ։

Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ռազմավարական մակարդակում փորձագիտական աջակցությամբ քայլերի հստակեցումը և ՀՀ Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների խթանումը, ոստիկանների վերապատրաստման գործընթացում UNODC-ի առցանց գործիքների տեղայնացումն ու կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը»,-նշված է հարոդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter