HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում տուժել է առնվազն մեկ տասնյակ լրագրող

Վրաստանի անվանգության ուժերը Թբիլիսիում բռնություն են կիրառել մայիսի 21-ից սկիզբ առած հակակառավարական ցույցները լուսաբանող լրագրողների նկատմամբ: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը հարձակվել և ձերբակալել է առնվազն մեկ տասնյակ լրագրողի:

Վրաստանում հազարավոր մարդիկ են մասնակցում ցույցերի' պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին' կեսգիշերն անց, ներքին զորքերը ուժ են կիրառել' ցրելու համար Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցը: Մինչ այդ ոստիկանները ցուցարարներին զգուշացրել էին ազատել փողոցը' պատճառաբանելով, որ այդտեղ տեղի են ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կրակել է ռետինե փամփուշտներ, կիրառել արցունքաբեր գազ, օգտագործել մահակներ: Սրա հետևանքով ծագած կռվի ժամանակ լրագրողների վրա և հարձակվել են, և վիրավորական բառեր ասել: Նրանցից խլել ու կոտրել են տեսակցիկներն ու ֆոտոապարատները: Որոշ լրագրողների, առանց պատճառաբանություն ներկայացնելու, ձերբակալել են:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը համոզված է, որ այս բռնություններից շատերը դիտավորյալ են եղել: Ոստիկանությունը շատ լավ գիտեր, որ լրագրողներն այնտեղ են գտնում զուտ որպես լրագրողներ: Մի քանի լրագրողի ծեծել են' չնայած հստակ իմացել են, թե ով են նրանք: Ոստիկանները պոկել են որոշ լրագրողների վկայականները և լրագրողի տարբերանշանները:

«Ավելի ու ավելի շատ լրագրողներ են դառնում Վրաստանում քաղաքական լարվածության պատանդը: Թեև Վրաստանում մամուլի ազատության վիճակը շատ ավելի լավ է, քան հարևան Հայաստանում կամ Ադրբեջանում, սակայն լրագրողները պարբերաբար դառնում են ֆիզիկական հարձակման և վիրավորական բառերի թիրախներ»,- նշում է «Լրագրողներ առանց սահմաններին»:

Կազմակերպության մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում 178 երկրի շարքում Վրաստանը զբաղեցնում է 100-րդ տեղը:

Լուսանկարը` Ռոյթերսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter