HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կալանավորված անձանցից մեկի մոտ կարճատև տեսակցության եկող քաղաքացին պետք է նրան փոխանցի թմրամիջոցով փաթեթ։ Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ մարտի 12-ին՝ կարճատև տեսակցությունից անմիջապես հետո, ծառայողները կալանավորված անձ ԳԳ-ի մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,19 գրամ քաշով, շագանակագույն և թմրամիջոցի նմանվող, սև, 19,28 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։

Կալանավորված անձ ԳԳ-ն խոստովանել է, որ նշված փաթեթը կարճատև տեսակցության ընթացքում իրեն է փոխանցել քաղաքացուհի ՔԳ-ն։ Վերջինս ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթի հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter