HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6,9 մլրդ դրամ՝ Հայաստանի ճանապարհների բարելավման նպատակով

Կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 6,874,715,673 դրամ հատկացնել՝ ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) վճարման համար: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 57,2 կմ։

«Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ աշխատանքների համար՝ Մ-9-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ավտոճանապարհի 19.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Ենոքավան- Կարմիրգյուղ (գյուղատեղի) ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6-ից դեպի Աթան ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Իսահակյան- Գյումրի (Թլիկ, Անիավան, Նորաշեն, Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր) ավտոճանապարհի 29.15 կմ հատվածների հիմնանորոգում, Մ-4-ից դեպի Լեռնային Հայաստան առողջարան տանող ավտոճանապարհի 2.2 կմ հատվածի հիմնանորոգում (Դիլիջան):

Գումար կհատկացվի (5%-ի վճարում) ավարտված հետևյալ աշխատանքների համար` դեպի Լորուտ 1.6 կմ հատվածի հիմնանորոգում, Շամբից Նորավան ավտոճանապարհի 8.3 կմ հատվածի անցանելիության ապահովում և ոլորանների պարամետրերի բարելավում, Մ-4-ից դեպի Ակնաղբյուր 2,85կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում /ՀՀ Տավուշի մարզ/, Մ-4-ից դեպի Դիտավան ավտոճանապարհի 3.1 կմ հատվածի հիմնանորոգում»,- նշված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր