HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ

Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է աշխատանքային քննարկում դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ։

Ծառայության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկմանը ներկա են եղել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշված չորս քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մինչ փորձաշրջանի մեկնարկը, վերոնշյալ բաժինների աշխատակիցներն անցել էին տեսական և գործնական վերապատրաստումներ։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանով հաստատված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ձևաթղթի լրացման առանձնահատկությունները, գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազտազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter