HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում վիճաբանության ժամանակ հարեւանը դանակահարել է հարևանին, որը մահացել է

Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքեր:

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է:

Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Տիմիրազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նրան հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Մուշի բաժին, ապա ներկայացրել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter