HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը պահանջում է ՍՊ ընկերության բաժնետիրոջից և նրա որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը: Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։

Մասնավորապես՝ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 տրանսպորտային միջոց.
  • 111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter