HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽ երկամյա ծրագիր՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական իրավունքների ամրապնդմանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարության  հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրում ներառված «Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների ամրապնդում ՀՀ-ում» երկամյա ծրագրի մեկնարկով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և, առհասարակ, ՀՀ-ում սոցիալական իրավունքների ամրապնդմանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝  ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության գործադրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների արագ արձագանքման և դրանց լուծման շուրջ իրականացված աշխատանքների առումով:

Մաքսիմ Լոնգանգեն տեղեկացրել է՝ «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների և խոցելի խմբերի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս համատեքստում կարևորվել է կրթություն-աշխատաշուկա կապը՝  ծրագրի շրջանակում ընդգծելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության խթանումը:

«Կրթություն-աշխատաշուկա դինամիկ կապերի ամրապնդումը մեր կարևորագույն մարտահրավերներից է: Աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կրթական բարեփոխումների առաջնային խնդիրներից են»,- նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովում վերջերս առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական  կրթության  և  ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ինստիտուցիոնալացում՝ շեշտը դնելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրացուցիչ և շարունակական կրթության համատեքստում կարճաժամկետ կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստումների և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter