HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ 

Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter