
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը (ուղիղ)
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ Օրակարգում տրանսպորտի թանկացման նախագիծն է, որով նախատեսվում է՝
- 30 օրվա համար սահմանել 8800 դրամ սակագին՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
- 90 օրվա համար՝ 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
- 365 օրվա համար՝ 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Քաղաքացիներն այժմ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել