HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը սնուցող ջրատարի վթարը կխախտի ջրամատակարարման գրաֆիկը

Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25%-ը: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը: 

Այսինքն՝ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը: 

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն իսկ ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար: 

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter