HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցկեղ, այրվածքներ, հորմոնալ խանգարումներ․ թունաքիմիկատների ազդեցությունը մարդու վրա

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ «Հետքը» զրուցել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանի հետ։

Քնարիկ Գրիգորյանը նշում է, որ վնասատուների դեմ պայքարի աշխատանքներում օգտագործվող թունաքիմիկատները մեծ վնաս են հասցնում մարդու առողջությանը, հատկապես այն մարդկանց, որոնք զբաղվում են այդ աշխատանքներով, իսկ թույլատրելի չափաքանակները գերազանցելը վտանգավոր է դարձնում նաև պտուղների օգտագործումը բնակչության շրջանում։

Ըստ Քնարիկ Գրիգորյանի՝ թունաքիմիկատները քաղցկեղածին տարրեր են պարունակում, կարող են առաջացնել այրվածքներ, հորմոնալ խանգարումներ, ինչպես նաև անցնել կրծքի կաթի մեջ և վտանգավոր դառնալ մանկահասակ երեխաների համար։

Ժամանակակից գյուղատնտեսությունը, Քնարիկ Գրիգորյանի խոսքով, հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել կամ առհասարակ խուսափել թունաքիմիկատների օգտագործումից։

Մանրամասները տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter