
«Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթի համերգը (լուսանկարներ)
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում փետրվարի 29-ին տեղի ունեցավ «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթի համերգը։
2000 թվականից համույթը ելույթներով հանդես է եկել Արցախի գրեթե բոլոր զորամասերում ու բնակավայրերում, նաև երկրից դուրս է ունեցել համերգներ։
Արցախի հայաթափումից հետո պետական աջակցությունից զրկված համույթն իր գործունեությունը ծավալում է Երևանում։ Համույթն իր մեջ ուժ է գտել շարունակելու իր գործունեությունն` ի նպաստ արցախյան մշակութի պահպանման։
Համերգի ամբողջ հասույթն ուղղվելու է համույթի վերագործարկման համար մեկնարկած դրամահավաքին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել