Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել