HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի և Շիրակի մարզերում ևս երկու գազալցակայանների գործունեություն է դադարեցվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մամինը հայտնում է, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

«Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները Շիրակի մարզկենտրոն Գյումրիում «Արմգազ Գրուպ» ՍՊԸ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում արձանագրել են, որ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տրված կարգադրագրերի պահանջները, և ամբողջությամբ չեն վերացվել արձանագրված խախտումները։

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ առկա են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ավելին՝ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում գրանցման և առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ օբյեկտների կողմից թույլ տրված տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախկինում ՏՄ կողմից տրված կարգադրագրերի պահանջները չկատարելու փաստը, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված հասցեներում շահագործվող գազալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ գազալցակայանները կապարակնքվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter