HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից

Պետական եկամուտների կոմիտեն անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Վճարումը հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա  մայիսի 1-ը ներառյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter