ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը
ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։
«Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։
Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ արխիվային, «Հետք»
Մեկնաբանել