HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության 3 ծրագրերում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում։ Մասնավորապես՝ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝

  • Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
  • Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։

Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝

  • Ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։
  • Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
  • Դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։
  • Ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
  • Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։

Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝

  • Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
  • Դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։
  • Աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։
  • Շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
  • Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Ես ամուսինս և անչափահաս որդուս չենք ստանում 40000 հազար աջակցության քանի որ ես ունեմ սեփականություն Երևանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter