HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է կառավարության կողմից մշակվող՝ տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը։

Ծրագիրն արդեն ունի մի քանի որոշակի դրույթ.

    • Նախ կառավարության աջակցությունը տրամադրվելու է 3 հիմնական եղանակով, այն է՝ 1. աջակցություն տեղահանված անձանց բնակելի տուն կառուցելու հարցում, 2. աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, 3. իսկ այն անձանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով գնման կամ կառուցելու հնարավորություն չեն ունենա, տրամադրվելու են սոցիալական բնակաարններ։
    • Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ 10 տարի տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի ֆինանսական պարտավորություններ կատարելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։
    • Աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։
    • Առաջին փուլում աջակցություն կստանան 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
    • Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ այդ ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել:
    • Նման աջակցություն նախատեսվում է տրամադրել թվով 25 հազարը գերազանցող ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15, երբեմն 18 մլն դրամ։
    • Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:
    • Անչափահասների մասով տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասներինը՝ վերադարձելի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած։ Եթե վերադարձվող գումարն ընտանիքի չափահաս անդամները չկարողանան ապահովել, նրանք կշարունակեն ապրել այդ բնակարաններում՝ ուղղակի առանց այն վաճառելու և սեփականության իրավունքի: Իսկ եթե սահմանված չափը վերադարձնեն, ապա կստանան սեփականության իրավունք և կկարողանան վաճառել գույքը։
    • Այս ծրագրի դեպքում շահառու են լինելու նաև նրանք, ովքեր Հայաստան էին տեղափոխվել մինչև 2023թ-ի սեպտեմբեր, կամ 2020թթ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում։
    • Եթե աջակցության միջին չափը լինի 3մլն դրամ, ապա ամբողջ ծրագիրը պետության համար կարժենա մոտ 400 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter