HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ու Աշոտյանը մասնակցել են ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովին

Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեցին Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովին, որին ներկա էին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրմաննախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

Գագաթնաժողովին անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող  համագործակցությանն ու դրա հեռանկարներին: Քննարկումներ ընթացան հետևյալ հարցերի շուրջ. Արևելյան գործընկերությունը 2011թ. Վարշավայի գագաթնաժողովից մինչև 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողով, Եվրոպական ժողովրդական կուսակցության և դրա անդամ հանդիսացող Արևելյան գործընկերության երկրների կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը, Արևելյան գործընկերության քաղաքական հարթության ամրապնդումը, Արևելյան գործընկերության սեկտորային համագործակցության խթանումը:

Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվեց համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվեց ԵԺԿ և գագաթաժողովի մասնակից երկրներիտեսլականն Արևելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Հռչակագրում ամրագրվեց, որ այս ձևաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երևանում: 

Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին,որի հետ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության վերաբերյալ:

Գագաթնաժողովին նախորդեց նախարարների հանդիպումը, որին մասնակցեցին ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար ՅուրիԼյանկեն:

ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter