
16-ամյա Նարեկը խեղդվել է Սեւանում
Հուլիսի 10-ին՝ Ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս «Ծովինար» լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 1996 թ. ծնված Նարեկ Ալեքսանյանին և ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Տուժածը տեղափոխել է Սևանի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել