HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր», միջազգային Իրավական Համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամների և ՄԻՊ աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձ է կատարվել անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կալանքի ինստիտուտի կիրառմանը, ոստիկանության բարեփոխումների կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։

Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերին իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter