HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նկատողություն»՝ Մալաթիա-Սեբաստիայի դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական բաժնից։

«Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ հարգելի պատճառով:

Կարգապահական վարույթի արդյունքները 2024 թվականի փետրվարի 16-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 22-ի հրամանով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (1)

Լիանս
16160919 քրեական գործով դիմում եմ գրել քննիչ'Չիբուխչյանին,որ ճանաչվեմ տուժող և հետդարձ պատշաճ ծանուցմամբ ծանուցվեմ,սակայն նամակս դեռ անպատասխան է կխնդրեմ հետամուտ լինեք ,որ այս գործով կրկին իմ իրավունքներն չխախտվի ,նախ հանցակազմ էին թաքցրել ներքին արյունահոսության հանգամանքն չեին կցել գործին երկար պայքարելու. Հետո 'կցվեց մի շար բաներ օրինակ արյունի գույնն փեփոխված էին գիել ,հետո կորցրել պեծիննինիկայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter