Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումներն անցկացնելու համար միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի առթիվ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։
Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել