HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։

«Արթուր Սամվելի Մելիքյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 07-ին, Կոտայքի մարզի, Չարենցավան քաղաքում:
2008թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2012թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ

2012-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2014-2016թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ

2016-2020թթ.– Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ 

2020-2023թթ.– Կոտայքի մարզի դատախազի տեղակալ

2023-2024թթ.– Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter