Դատավոր, ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հրապարակում է արել ԲԴԽ պաշտոնական էջը։
«Հավելենք, որ Դատական օրենսգրքով Արշակ Վարդանյանի լիազորությունները դադարում են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում»,- նշված է հրապարակման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել