HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Պապոյանը` Էկոնոմիկայի նախարարի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավանության է արժանացրել պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Հարցն այսօր քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հաղորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջը։

Պապոյանն այժմ զբաղեցնում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել այս տարվա փետրվարի 14-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter