HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում, որին մասնակցել են ոլորտային միությունների, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է եղել ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունն ու համայնքի հետ ուղիղ երկխոսությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության տնտեսական հիմնավորումները, հարկային արտոնությունների շնորհիվ արձանագրված բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի դինամիկան 2018-2022թթ.-ին, ԲՏ ոլորտի զարգացման դրական ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա: 

Այս և նախորդ հանրային քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերը, ոլորտի զարգացման հետ կապված մտահոգությունները, հնչած մտքերն ու առաջարկները հաշվի կառնվեն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter