
Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են
ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի գործով հուլիսի 6-ին որպես վկա հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին այսօր հայտարարեց վարչության հատկապես կարևորագույն գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանը` ավելացնելով նաև, որ ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ էլ վկաներն իրենց ցուցմունքներում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության վերաբերյալ որևէ տվյալ չեն հայտնել:
«Մենք քրեական գործով չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը կամ առնչությունը կատարված հանցագործությանը», - ասաց Արսեն Այվազյանը։
Շարունակությունը կարդացեք այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել