HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Հրազդանի թիվ 13 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտում՝ խոհանոցում: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կանխում են աղտոտված օդի ներթափանցումը տարածք,

 - սննդամթերքի պահեստի, խոհանոցի և սպասք լվանալու սենյակի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող, նյութերով,

- առաստաղը և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:  

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր