HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը վերաբրենդավորվել է

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է նոր, հարմարավետ ու լուսավոր սրահում։ Երևանի Սեբաստիա 123/2 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու հանրությանը ներկայանում է նոր ոճով։ 

«Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, և շատ ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում։ «Սեբաստիա» մասնաճյուղն արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար հագեցած է արդի չափանիշներին համապատասխան բոլոր միջոցներով, ու ինչպես նախկինում, հիմա էլ սպասարկելու ենք 24/7 գրաֆիկով», - նշում է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը։

«Սեբաստիա» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրորակ սպասարկում։ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել բանկային/քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև այլ ծառայությունների դիմաց վճարման գործարքներ։ 

Բանկն ակտիվորեն շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման և արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի փոխակերպման գործընթացը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter