HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը համագործացելու են ԱԻ-ների հետ կապված բոլոր հնարավոր ուղղություններով

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտն Իրանում գտնվում է ներքին գործերի նախարարության ենթակայության տակ:

«Որպես հարևան երկրներ՝ մենք կարող ենք շատ լավ համագործակցել հատկապես բնական աղետների հետ կապված ոլորտներում, իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում` աղետների կանխարգելման ու արձագանքման վերաբերյալ: Օրինակ` այս տարի Գյուլիստան նահանգում մենք խոշոր անտառային հրդեհ ունեցանք, որը մարելու համար մի քանի օր պահանջվեց, և նույնիսկ գործի դրվեցին ուղղաթիռները: Մենք անգամ մտածում էինք դիմել հարևան երկրների օգնությանը»,- ասաց Մոսթաֆա Մոհամադ Նաջարին: 

Նա նշեց, որ Իրանի մի մասում ուժեղ երաշտներ են, իսկ մյուս հատվածները ենթակա են ցրտահարության ու ջրհեղեղների վտանգին: Կլիմայի փոփոխությունները նույնպես լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Այդ ուղղությամբ ևս Հայաստանն ու Իրանը կարող են համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարել:

«Շատ ենք կարևորում նաև աղետների ու պատահարների կանխարգելման խնդիրը, քանի որ դա զգալիորեն նվազեցնում է հետևանքների վերացման համար ծախսվող միջոցները: Մեր մյուս խնդիրը պատրաստվածության բարձրացումն է և աղետների հետևանքների վերացումը: Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով մենք կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել»,- ասաց Մոսթաֆա Մոհամադ Նաջարին:

Ա. Երիցյանը համաձայնեց, որ ընդհանուր եզրեր շատ կան, և փոխգործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: Հայաստանի ԱԻ նախարարն ասաց, որ երկու երկրները համագործացելու են արտակարգ իրավիճակների հետ կապված բոլոր հնարավոր ուղղություններով և անհրաժեշտության դեպքում օգնելու են միմյանց:

Իրանի պատվիրակության անդամները հանդիպման ավարտին շրջայց կատարեցին ԱԻ նախարարության շենքում, եղան ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացան դրա տեխնիկական զինվածությանն ու հնարավորություններին, տեսան նախարարության նորակառույց մասնաշենքն ու ԱԻ նախարարի շարժական կառավարման կետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter