HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Իջևանում

Հուլիսի 9-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Տավուշի մարզում՝ Իջևանի Երիտասարդականի թիվ 5 և Բլբուլյան թաղամասում գտնվող թիվ 3 դպրոցների մոտակայքում, տապալված ծառերը խոչընդոտում են երթևեկությանը: Դեպքի վայրեր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի խմբերը: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից: Տուժածներ չկան:

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Իջևանի Թավրիզյան փողոցի թիվ 47 տան տանիքը վնասվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ քամու հետևանքով թիվ 47 տան տանիքը պոկվել և ընկել է թիվ 53 տան բակը: Տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Վնասի չափը ճշտվում է:

Հուլիսի 9-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամին պոկել է ՀՀ ԱԻՆ Պետական ռեզերվների վարչության «Պահուստ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի պահեստի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ պոկվել և ընկել է պահեստի տանիքը՝ 60x20 մ: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter