
Հրդեհ՝ «Պրահա» հյուրանոցում
Հուլիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից մոտ 70 քմ հատված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել