HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Սպարտակ» և «Աշխատանք» սպորտային համալիրները վաճառելու դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել

Երևանի կենտրոնում գտնվող սպորտային համալիրները վաճառելու դեպքերով երկու քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ի կողմից «Սպարտակ» համալիրը վաճառելու մասին «Հետքի» հրապարակումը։ Արդյունքում հունվարի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Աշխատանք» սպորտային համալիրը վաճառելու դեպքով Դատախազությունը նախորդ տարի է հաղորդում ներկայացրել, որից հետո կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գործերից մեկը քննվում է Քննչական կոմիտեում, մյուսը՝ Հակակառուպցիոն կոմիտեում։

Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կազմակերպության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը, որն էական վնաս է պատճառել կազմակերպության շահերին։

«Հայաստան» մարզական ՀԿ-ն 2019 թ․-ից ղեկավարում է Սոկրատ Պետրոսյանը, որն էլ ստորագրել է երկու սպորտային համալիրները վաճառելու պայմանագրերը։ «Սպարտակ» մարզահամալիրի դեպքում այն վաճառվել էր ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter