
Աշտարակում տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ
Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Նիստին մասնակցել են Կուսակցության Արագածոտնի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել