HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանում գրանցվել է 1066 ՃՏ պատահար. 118 զոհ, 1556 վիրավոր

2012 թ. առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1066 պատահար: 118 մարդ զոհվել է, 1556-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետևանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչև 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է վրաերթի 93 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա, իսկ 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրանք ՀՍԿԱՅԱԿԱՆ թվեր են-Հայաստանի պես փոքր երկրի համար: Հայաստանի ճան.երթևեկությունում մի բան ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԵՐՊՈՎ ՍԽԱԼ է: Հայաստանում վարորդների ու հետիոտների մեծագույն մասը ԼՔՏԻ ու ԱՆԿԱՐԳԱՊԱՀ է: Երկրորդ ու երրորդ ձեռ մեքենաներով լցված ճանապարհների, սեփական «մերսեդես» ունենալ երազող ճան.երթ.«ոստիկանության», դզված-փչված վարորդական իրավունքների ու երթևեկության նշաններից/ լուսավորումից զուրկ փողոցների արդյունքը: Միգուցե նորից դիմել 4-ոտանի ավանակների օգնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter