HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների, ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը:

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և տնօրենի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքի մասին:

Ամփոփիչ հաշվետվության մեջ զեկուցվել են արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, միջոցառումներին՝ այդ թվում պետական և միջազգային մակարդակի, հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter