ԱԺ-ում քննարկվել են պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:
ՔՊ խմբակցության փոխանցմամբ՝ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության եւ Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել