Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։
«Խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ»,- հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել