Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Քաղաքացու բողոքի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» ԱՁ-ին պատկանող խանութում։
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել