HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովի պատասխանը Մամեդյարովին. Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը

Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»:

Ի պատասխան այս հայտարարության` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Պարոն Մամեդյարովն Ադրբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետևյալն է. քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան) և պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ուստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter