ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները Ազգային ժողովում հանդիպել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել