HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու զոհ՝ Վանաձորում վրաերթի հետևանքով. վարորդը ձերբակալված է

Հուլիսի 8-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Բաղրամյան փողոցի թիվ 17 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք տեղում մահացել են:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1968 թ. ծնված Հովհաննես Գ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, իսկ վրաերթի հետևանքով մահացածներն են 1954 թ. ծնված Անահիտ Միտիչյանը և 1989 թ. ծնված Աննա Բոյաղչյանը:

«Նույն օրը Հովհաննես Գ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Հովհաննես Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter