Փրկարարները 30-ամյա Մարինեին փրկել են խեղդվելուց, ևս 10 հոգու օգնել են անցնել գետը
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզից հայտնել են, հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում խեղդվող մարդ է նկատել:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1982 թ. ծնված Նարինե Շահնազարյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Հուլիսի 8-ին նաև ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից ձորի հանգստյան գոտում հանգստացողների մի խումբ անցել է Ազատ գետը և գետի վարարելու պատճառով չի կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ հանգստացողների խումբը բաղկացած է 10 անձից (3 տղամարդ, 6 կին և 1 երեխա): Փրկարարները բոլորին տեղափոխել են անվտանգ գոտի: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել