HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ռեգբիի թիմը նվաճել է Centenary ափսեն

Հուլիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) ռեգբիի թիմը Centenary ափսեի առաջնության եզրափակիչում տպավորիչ հաղթանակով հաղթեց «Մեյդան Հազարդ» թիմին:

Հունիսի 23-ին կիսաեզրափակիչում Մարդասիրականի տղաները 35-05 հաշվով հաղթել էին «Ֆրանկ Անտոնի» դպրոցի թիմին:

Ափսեի համար մղվող եզրափակիչ խաղը Մարդասիրական ճեմարանի և «Մեյդան Հազարդ» թիմերի միջև տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Խաղի ընթացքում երկու թիմն էլ իրեն լավագույնս դրսևորեց՝ ցուցադրելով ռեգբիի մեջ ունեցած իր հմտությունն ու վարպետությունը: Այնուամենայնիվ, մրցակից թիմը հարկադրված եղավ տեղի տալ Մարդասիրականի թիմին:

Հայոց մարդասիրական ճեմարանի թիմը 27-05 հաշվով նվաճեց Centenary ափսեն:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակի համար շնորհավորեց թիմի մարզիչ Արմեն Ափելյանին և բոլոր խաղացողներին, օրհնեց իր սաներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

Մարդասիրականի ռեգբիի թիմն այս տարի ևս երկու կարևոր մրցաշարի պիտի մասնակցի՝ մի քանի շաբաթից սկսվող Կալկաթայի առաջնությանը, իսկ սեպտեմբերին՝ Հնդկաստանի առաջնությանը:

Մեկնաբանություններ (2)

uyuyuy
lav a
Vanessa Kachadurian
Armenians of Calcutta very good, nice to see you have talents in Rugby as well as chess and soccer.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter