
«Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը»
«Ժողովուրդ ջան բայց հասկանում ե՞ք, Վահես իրա մահով էլ ա մեզ օգնում, միշտ մարդասեր ու հասնող Վահես, ինքը միշտ էլ բոլորինն է եղել, ամբողջ ժամանակն ու գործը միայն զինվորներն ու աշխատանքը, հայը ժողովուրդը, իսկ այսօր արդեն ամբողջ աշխարհի հայությունն է: Վայ, Վահե ջան, քավության նոխազը դու էիր, զոհ էր պահանջվում, ու դա դու եղար... Ասել եմ ու նորից եմ կրկնում, Վահես մեր վերածնունդն է... Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը...»:
Այս տողերի հեղինակը Վերոնիկա Ավետյանն Է: Նրա եղբայր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (մականունը` Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց: Վահեն գիտակցության չգալով մահացավ զինվորական հոսպիտալում:
Յոթնօրեքի կապակցությամբ այսօր` հուլիսի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել