HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները

Հունվարի 12-13-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի աջակցությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպվել է մամուլի ասուլիս և քննարկում սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։

«Հանդիպման նպատակն էր զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել սննդամթերքի անվտանգության, անասնապահության և անասնաբուժության ոլորտներում առկա մարտահրավերներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Հանդիպումը մեկնարկեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Արմեն Հայրապետյանի ելույթով, ով ամփոփեց ՍԱՏՄ կողմից 2023 թվ․ ընթացքում կատարված աշխատանքը։

Երկօրյա քննարկման ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անձնակազմի կողմից ներկայացվեցին անասնապահության և ՄԿՈՒ ոլորտների բարելավմանն ուղղված նախաձեռնությունները, ծրագրային միջամտությունները, քննարկվեցին գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման համար անհրաժեշտ քայլերն ու ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման գործընթացում կաթ վերամշակողների մոտ առաջացող խնդիրները։

Մամլո ասուլիսի և քննարկման ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրազեկվեցին վերոնշյալ ոլորտների առկա խնդիրների, բարեփոխումների և դրանց հաջորդող գործողությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter